ARM   RUS   ENG

Արցախի անկախության օրը տոն է ողջ հայ ժողովրդի համար

Այսօր` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության օրվա կապակցությամբ` իրենց շնորհավորանքի խոսքը ասացին նաև Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանն ու Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:

«Չնահանջեք, երբեք ու ոչ մի պայմաններում` բոլոր ուղղություններով»,- կոչ արեց Լ. Իգիթյանը:

«Կռվի տարիներին մի երգ կար, որ բոլորս սիրում էինք` մանավանդ կռվող տղաները: Այդ երգում մի այսպիսի գաղափար կար. «Հողը արյունով են վերցրել, արյունով ենք հետ բերել, արյունով միայն հետ կտանք»,- ընդգծեց Ղ. Միրզոյանն ու հավելեց, որ Արցախի հերոսամարտի տարիներին մեծ թվով լավ ընկերներ են կորցրել, ում արյունն իրավունք չունեն «հարամելու»:

Ղ. Միրզոյանի խոսքերով, «անկախությունն ու ընտրելու իրավունքը Աստվածատուր ամենամեծ շնորհն է, հետևաբար, եթե արցախցիներն ընտրել են անկախությունն ու ազատությունը, ուրմեն Աստվածասեր են, Աստծո ասածն անում են, իսկ մենք էլ` որպես առաջին քրիստոնյաներ, պարտավոր ենք մեր արյունով անգամ կանգնելու արցախցիների անկախությունը հաստատելու համար»:

Արվեստի գործիչները համոզված են, որ այս օրը տոն է ոչ միայն արցախցիների, այլև` ողջ հայ ժողովրդի համար:
 

02.09.2010, 17:15

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |