Կանխատեսում է Հ. Հակոբյանը` հացահատիկը կէժանանա
Հացահատիկի կամ գյուղատնտեսական այլ մթերքի թանկացման պարագայում սոցիալական անապահով խավերին ամեն անգամ փոխհատուցում տալ հնարավոր չէ: Նման տեսակետ այսօր ասուլիսում արտահայտեց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Պատգամավորի կարծիքով, հացահատիկի և գյուղատնտեսական մյուս մթերքների անակնկալ թանկացումներից խուսափելու համար հարկավոր է ստեղծել պահուստներ, ունենալ ավելորդ արտադրանք, ինչպես նաև մտածել ոչ միայն մեզ համար, այլ հավելյալ արտադրանք ապահովելու մասին` արտահանելու համար:
Հ. Հակոբյանը փաստեց, որ այս տարին գյուղատնտեսական արտադրանքի համար անբարենպաստ էր, և ոչ միայն կարտոֆիլի, կամ հացահատիկի, այլ նաև մրգի, որը նույնպես թանկացավ և այլն: Ըստ նրա, անցած տարիներին հացահատիկի և կարտոֆիլի բերքն առատ էր, գինը` ցածր, իսկ այս տարի ցանքատարածությունները կրճատվել են:
«Բնականաբար, գները պետք է բարձրանային»,- նշեց նա:
Հայաստանն արտադրում է իր սպառման հացահատիկի մոտ 40 %-ը, մնացածը ներկրվում է: Հ. Հակոբյանը նկատեց, որ Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման էմբարգոն վերացնելուց հետո մեր երկրում նույնպես իրադրությունը կկարգավորվի:
«Հայաստանում գինը միանգամից 30 %-ով բարձրացավ, և մեկ պարկ ալյուրը թանկացավ` 500 դրամից դարձավ 12000 դրամ, հետո իջավ 10500 դրամ և, կարծում եմ, տենդենցը իջնելու է»,- ասաց պատգամավորը:
02.09.2010, 14:41
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր