«Հենրիխի տեղափոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց»
Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Շախտյոր», հայտարարեց, որ դա ժամանակին կատարված քայլ էր, քանզի հայ ֆուտբոլիստն արդեն բարձր էր «Մետալուրգի» ընդհանուր խաղամակարդակից և պետք է քայլ կատարեր դեպի առաջ:
«Հենրիխ Մխիթարյանի զարգացման տեսանկյունից տեղափոխությունը «Շախտյոր» անհրաժեշտություն էր: «Մետալուրգի» վերջին խաղերն արդեն վկայում էին, որ նա այդ թիմում մրցակցությունից դուրս է, և ժամանակն է` մտածելու ավելի բարձրակարգ թիմի մասին: Եվ տեղափոխությունը ժամանակին կատարվեց: Բոլոր առումներով դա Հենրիխի համար շատ դրական եմ համարում: Չեմ կասկածում, որ Մխիթարյանն իրեն գերազանց է դրսևորելու նաև «Շախտյորում»,- ընդգծեց Վարդան Մինասյանը:
02.09.2010, 20:05
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր