ARM   RUS   ENG

Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ նախապատրաստվում է հանդիպում` իր ադրբեջանցի և իրանցի պաշտոնակիցների հետ:

«Մոտակա ժամանակներս մենք նախատեսում ենք հանդիպել ադրբեջանա-թուրքա-իրանական սահմանին», - ըստ «Նովոստի Գրուզիայի», հայտարարել է Դավութօղլուն:

Որպես հանդիպման նպատակ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է երկրների միջև եռակողմ համագործակցության ամրապնդումը:

«Այդ հատվածում կան Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցակետեր: Մենք բանակցում ենք, որպեսզի բացվի նաև Իրանի հետ անցակետ», - հավելել է Ա.Դավութօղլուն:
 

02.09.2010, 14:32

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |