«Սեպտեմբերի 2-ի որոշումը ֆունդամենտալ նշանակություն ուներ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, խոսելով 19 տարի առաջ ԼՂՀ-ն որպես անկախ պետություն հռչակելու որոշման մասին, նշեց, որ 1991 թ.-ին բավականին խառը ժամանակներ էին և ԽՍՀՄ-ը իր ողջ զինանոցը` նաև պաշտպանության բանակը, օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտումը ճնշելու համար:
«1991 թ.-ի սեպտեմբերի 2-ի որոշումը շատ ճիշտ և ժամանակին ընդունված որոշում էր»,- շեշտեց Կ. Բալայանը և հավելեց. «Սա այն հիմքն էր, որի վրա հետագայում հնարավոր եղավ զարգացնել Արցախի պետականությունը»:
Բանախոսն ընդգծեց, որ այսօր Արցախում իշխանությունները ընտրվում են ժողովրդի ազատ կամքի արտահայտման հիման վրա` առանց ճնշման և կեղծիքի:
«Ժողովրդավարությունը ոչ մի երկրում այդքան զարգացում չի ապրել, որքան Արցախի Հանրապետությունում»,- ընդգծեց Կիմ Բալայանը և հավելեց, որ Արցախում բացառված է ընտրությունների ժամանակ թեկուզ մեկ բյուլետենի կեղծիքը:
«Չի կարելի որևիցե պարագայում ժողովրդավար երկիրը մտցվի ոչ ժողովրդավարական երկրի կազմի մեջ»,- նշեց Կիմ Բալայանը` փաստելով, որ նաև իրավական տեսակետից սեպտեմբերի 2-ի ԼՂՀ-ի որոշումը «ֆունդամենտալ նշանակություն ուներ»:
02.09.2010, 17:07
Aysor.am
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
Գլխավոր