Մեդվեդևը Բաքու է մեկնում հանդարտեցնելու ադրբեջանցիներին
Մեկնաբանելով ՌԴ Նախագահ Մեդվեդևի այցելությունը Ադրբեջան, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն ասաց. «Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմություն ու կայացած ավանդույթներ, նոր փուլ թևակոխեցին օգոստոսի ՌԴ նախագահ պետական այցելությամբ Հայաստան, որի ընթացքում հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, կարևորագույն փաստաթղթեր ստորագրվեցին»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի այցելությանը Բաքու, Գ.Մելիքյանը նշեց, այցը կարգավիճակով ցածր է` պաշտոնական:
«Հենց այստեղից էլ երևում է հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների տարբերությունները: Այն ավելի շատ հիշեցնում է հերթապահ այցելություն, որի նպատակն է հանդարտեցնել Ադրբեջանում ծավալվող հակառուսական հիստերիան` կապված Հայաստանի հետ շահերի ամրապնդման, հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանը պաշտպանելու Ռուսաստանի հանձնառությամբ և դրա մասին ամենաբարձր մակարդակի հայտարարությամբ: Ստորագրվելու է ընդհամենը երկու փաստաթուղ, որոնցից քիչ թե շատ լուրջ է պետական սահմանի մասին փաստաթուղթը», - ասաց նա: :
02.09.2010, 12:43
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր