ARM   RUS   ENG

Լ.Մելիք–Շահնազարյան. Մոսկվան փրկեց Բաքվի դեմքը

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի երկարաձգմամբ Ռուսաստանը փրկեց Ադրբեջանի դեմքը: Նման կարծիք այսօրվա ասուլիսում հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանը: Ըստ բանախոսի` Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները նրան փակուղու առջև կանգնեցրեցին, այն դեպքում, որ հասարակությունն հստակ գործողություններ է ակնկալում:

«Հայ–ռուսական արձանագրությունները ստորագրելուց հետո Ալիևը կարող է ասել, թե Ռուսաստանը մեջ մտավ, և նրանք դեռ չեն կարող կռվել Ռուսաստանի հետ», – պարզաբանեց նա։

Լ.Մելիք–Շահնազարյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում: «Ես չէի ցանկանա, որ Ռուսաստանը խառնվեր, քանի որ այդ պարագայում մենք չենք կարող հասնել մեր ուզածին», – ասաց քաղագետը և հավելեց, որ նոր պատերազմի դեպքում հայկական բանակն ի վիճակի է հասնել ավելի լավ արդյունքների, քան 1994 թվականին։

«Մեր բանակի մարտունակությունն ավելի բարձր է, քան ադրբեջանական բանակինը», – ընգծեց նա՝ շեշտելով, որ նույն բարձր մակարդակի վրա է նաև տեխնիկական հագեցվածությունը:
 

02.09.2010, 14:56

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |