«19 տարին` քաղաքական առումով, բավականին լուրջ ժամանակ է»
«Պատմության մեջ շատ հաճախ է լինում, որ որոշ քաղաքական որոշումներ կամ մոտեցումներ իրենց նշանակությունը կամ հաջողությունը ցույց են տալիս երկարաժամկետ պատմական ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնելով, թե ինչպեսին էր իրավիճակը 1991 թ.-ի օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին, բանախոսը շեշտեց, որ դա «նպաստավոր շրջաններից մեկն էր», երբ ԼՂՀ-ն հռչակեց իր անկախությունը:
«Ի տարբերություն և’ հետխորհրդային, և’ նմանատիպ դեֆակտո կամ կիսաճանաչված երկրների` ստեղծվեց բավականին լուրջ իրավական դաշտ, ինչպիսին չունի որևէ այլ երկիր»,- նշեց Ս. Մինասյանը:
«Պատմական առումով 19 տարին այնքան էլ մեծ թիվ չէ, բայց քաղաքական առումով` բավականին լուրջ ժամանակ է»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը և հավելեց, որ դա գլխավոր գործոնն է, որը խոսում է հայկական կողմերի օգտին:
Ըստ նրա` այն քաղաքական նպատակը, որ 80-ական թվականների վերջում հայ ժողովուրդը դրել էր իր առջև, բավականին առումներով հաջողվել է և հնարավորություն է տալիս հայկական կողմերին նաև ապագայում նպաստավոր զարգացումներ սպասել Լեռնային Ղարաբաղի հարցում:
02.09.2010, 18:08
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր