ARM   RUS   ENG

Վթարի պատճառով ջրազրկվել է Շենգավիթը

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Գ.Նժդեհ փողոցում ջրատարի վթարի պատճառով, ս.թ սեպտեմբերի 2-ին ժամը 17:00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Եռանկյունի և Գործարանային թաղամասերի, Գ.Նժդեհ, Արշակունյաց, Մանթաշյան, Սևանի, Մայիսի 9, Չեխով, Մանանդյան, Մասիսի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իրականացվող վթարավերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել և նշված տարածքում ջրամատակարարման գործող ժամանակացույցը վերականգնել սեպտեմբերի 3-ին ժամը 24:00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 

02.09.2010, 18:41

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |