ARM   RUS   ENG

Կրակահերթ ադրբեջանական մզկիթում. մեկ մարդ զոհվել է

Ադրբեջանի հարավում` Լենքորանի շրջանում հարձակում է տեղի ունեցել մզկիթի վրա, զոհվել է մեկ մարդ, տեղեկացնում է Ռիա-Նովոստին: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2 լույս 3-ի գիշերը:

Հարևան Մասսալինի շրջանից մի քանի ավտոմեքենաներով ժամանած զինված մարդիկ կրակահերթ են բացել տեղական մզկիթի բակում հավաքված գյուղացիների վրա:

Ըստ ոստիկանության տվյալների` ստացված հրազենային վնասվածքնրից մահացել է գյուղի բնակիչ Էլշադ օղլու Հուսեյնովը` 1963 թվականի ծնված: Մյուս բնակիչը` Ռամին Բալօզլան Աղամալիևը, 1985 թվականի ծնված, կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է Լենքորանի շրջանային հիվանդանոց:

Միջադեպի կապակցությամբ ստեղծվել է հատուկ օպերատիվ-քնչական խումբ:
 

03.09.2010, 11:47

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |