ARM   RUS   ENG

Գյուլը կգլխավորի ՄԱԿ Անվտանգության խորհրդի գագաթնաժողովը

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ Նյու-Յորքում տեղի կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի գագաթնաժողովը, որի ժամանակ կքննարկվեն խաղաղության և միջազգային անվտանգության մի շարք հարցեր, իսկ սեպտեմբերի 27-ին Խորհրդի անդամները կհավաքվեն ահաբեկչության դեմ պայքարի միջոցների քննարկման համար: Այդ մասին, ըստ ՄԱԿ Տեղեկատվական կենտրոնի, հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, սեպտեմբերին Անվտանգության խորհրդի նախագահող Էռթուղրուլ Ապականը:

Նրա խոսքերով` գագաթնաժողովի ընթացքում ԱԽ անդամներն ուշադրությունը կկենտրոնացնեն կանխարգելիչ դիվանագիտության, խաղաղապահության և հետկոնֆլիկտային զարգացումների վրա: Նախորդ նման գագաթնաժողովը անցկացվել է 2000 թվականին:
Թուրքիայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ԱԽ անդամների մեծ մասը ներկայացված կլինի պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով: Ըստ թուրք դիվանագետի` հակաահաբեկչական քննարկումները տեղի կունենան իր երկրի ԱԳ նախարարի ղեկավարությամբ:

Էռթուղրուլ Ապականը նաև հայտնել է, որ սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհդրում կքնանրկվի իրավիճակը Նեպալում, Աֆղանստանում, Լիբերիայում և Սիեռա-Լեոնեում: Ավանդաբար լսումներ կլինեն նաև Մերձավոր Արևելքի շուրջ: Խորհուրդը կլիսի նաև Իրանի դեմ պատժամիջոցների կոմիտեի զեկույցը, ինչպես նաև Սուդանում հանրաքվեի նախապատրաստման մաիսն տեղեկատվությունը:
 

03.09.2010, 12:41

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |