ARM   RUS   ENG

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են ադրբեջանական դիվերսիան

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը դատապարտել են օրերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպված դիվերսիան, որի հետևանքով զոհեր են եղել:

«Չպետք է թույլ տալ, որպեսզի շարունակվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից կազմակերպվող հրահրման նման դեպքերը: Ես խստագույնս դատապարտում եմ կատարվածը», - ինչպես հայտնում են տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA)` ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն իր տարածած հայտարարության մեջ:

«Տարածաշրջանում Ադրբեջանի` օրեցօր աճող ագրեսիվ վարքագիծը չպետք է դուրս մնա միջազգային հանրության և ԱՄՆ ուշադրությունից: Քանի դեռ Բաքուն Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակ է ստեղծում իր այդ պահվածքով, ես կոչ եմ անում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում», -հավելել է Փալոնեն:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին նշել է. «Այն, որ Օբամայի վարչակազմը պարզորոշ կերպով չի քննադատում ադրբեջանական հարձակումները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, միայն ոգևորում են Ալիևի ռեժիմին` խաթարելու բանակցային գործընթացը»:
 

03.09.2010, 10:44

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |