ARM   RUS   ENG

Օբաման երկարաձգել է Կուբայի հանդեպ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Կուբայի հանդեպ պատժամիջոցները, որոնք իրականացվում են «Թշնամու հետ առևտրի մասին» օրենքի հիման վրա: ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Սպիտակ տունը հայտարարել է, որ պատժամիջոցները կգործեն մինչև 2011 թվականի սեպտեմբերի 14-ը:

Ըստ աղբյուրի`պետքարտուղարին և ֆինանսների նախարարին հասցեագրված վարչակազմի ղեկավարի նամակում ասված է, որ Կուբայի դեմ պատժամիջոցների երկարաձգումը «բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից»:

Նշենք, որ Կուբայի նկատմամբ առևտրատնտեսական էմբարգոն գործում է 1961 թվականից:
 

03.09.2010, 12:22

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |