Վեդիում հեղեղատը բացել է նոր հնավայր` մեծ բնակատեղիի հետքեր
Հայաստանում հնագիտական հուշարձանների մեծ մասը հայտնաբերվել է հնագիտական ուսումնասիրությունների` շրջայցերի արդյունքում, սակայն ամիսը 7-8 դեպք է լինում, երբ տարբեր շրջաններից մարդիկ զանգում են և տեղեկացնում որևէ հուշարձանի հետքերի մասին: Այսօր լրագրողներին այդ մասին հայտնեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և որպես թարմ օրինակ նշեց, որ հենց երկու օր առաջ զանգել են ինստիտուտ և տեղեկացրել, որ Վեդի քաղաքի տարածքում հեղեղատը բացել է հուշարձան:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտն անմիջապես խումբ է ուղարկել նշված տարածք և պարզվել է, որ հսկայական տարածքի վրա բացվել է մեծ բնակատեղիի հետքեր` պատերով, հսկայական կարասներով ու չաներով, որոնց մեջ լցված են գետի խճաքարերը:
«Այդ հուշարձանը մեզ հայտնի չէր»,- արձանագրեց հնագետը և ընդգծեց, որ չնայած մարդկային ռեսուրսի սղությանը, կազմվելու է արշավախումբ` ուսումնասիրելու տարածքները:
«Գալիք գարնանից հետո այն, ինչ արդեն հեղեղատը բացել է, կտանի. արդեն շատ բան տարել է»,- նշեց Պ. Ավետիսյանը և տեղեկացրեց, որ շրջայցից հետո եկել են այն համոզման, որ տվյալ հուշարձանը Վանի թագավորության ավարտական փուլին վերաբերող շատ մեծ բնակատեղի կամ արտադրական համալիր է:
«Մենք Վանի թագավորության մի հուշարձան ունենք այդպիսի տարածքներում, որի մասին պատկերացում չունեինք, պետք է ուսումնասիրենք»,- նշեց Պավել Ավետիսյանը:
03.09.2010, 15:35
Aysor.am
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
17:48 • 21/05, «ԱրմենՏելը» փոխհատուցում է` անվճար բոնուսային րոպեների տեսքով
17:41 • 21/05, Փոստանջյանը հանդես է եկել պահանջագրով
17:32 • 21/05, Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
17:25 • 21/05, Ձերբակալվել է Մշակութային բազմազանության երթի մասնակիցներից մեկը
Գլխավոր