Փորձագետ. ՄԱԿ-ի ԳԱ բանաձևում որևէ վտանգ չի լինի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերն ունեն հանձնարարականի, ոչ թե պարտադիր որոշման բնույթ, քանի որ այդ կառույցը կոչված է բարոյաքաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունել: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական ծառայության բաժնի վարիչ, իրավագիտության թեկնածու Վլադիմիր Վարդանյանը: Նա վստահեցրեց, որ որևէ իրավական վտանգ այդ փաստաթղթում չկա:
«Իրավական վտանգ չեմ տեսնում, թեև կարող է ստեղծել դրական կամ բացասական ֆոն բանակցային գործընթացի համար, կարող է օժանդակել կամ խոչընդոտել գործընթացի բնականոն զարգացմանը»,- ասաց նա:
Բանախոսը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմին արդեն երեք անգամ հաջողվել է Ասամբլեայում անցկացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր:
Ըստ Վ. Վարդանյանի, եթե նման նախաձեռնությամբ հանդես գա, Հայաստանն էլ կարժանանա Մինսկի խմբի համանախագահողների քննադատությանը, քանի որ նման փաստաթուղթ ներկայացնում մի կառույց, որը ղարաբաղյան հակամարտության գործընթացում կարգավորող մարմին չէ:
Բանախոսը նշեց, որ թեև ՄԱԿ-ի ԳԱ ընդունած բանաձևերը պարտադիր կատարման չեն, այնուամենայնիվ, Ադրբեջանի ներկայացրած այդ բանաձևը պետք է ո'չ գերագնահատել, ո'չ էլ թերագնահատել:
Aysor-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով բանաձևի վերաբերյալ ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ ի պատասխան Ադրբեջանի նմանատիպ քայլի հայկական կողմից ևս քայլեր կլինեն, միջազգային փորձագետն ասաց, որ Հայաստանը` որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այդ կազմակերպության Կանոնադրության և միջազգային իրավունքի շրջանակներում կարող է ցանկացած քայլի դիմել` պաշտպանելու իր շահերը:
03.09.2010, 18:26
Aysor.am
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
17:48 • 21/05, «ԱրմենՏելը» փոխհատուցում է` անվճար բոնուսային րոպեների տեսքով
17:41 • 21/05, Փոստանջյանը հանդես է եկել պահանջագրով
17:32 • 21/05, Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
17:25 • 21/05, Ձերբակալվել է Մշակութային բազմազանության երթի մասնակիցներից մեկը
Գլխավոր