Կարևորվեց ՀՀ-ի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացումը
Սեպտեմբերի 7-ն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի Կանադա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը եւ Թոնի Մարտինը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ-կանադական հարաբերությունները, նշելով, որ կանադացի խորհրդարանականների այցը կնպաստի այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելուն եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:
Կանադայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխթը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց, որ իրենք ներկայացնում են Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության 30 հոգանոց խումբը եւ շատ ջերմ հարաբերություններ ունեն կանադահայերի հետ, ովքեր Կանադայում մեծ ներդրում ունեն մշակույթում, բիզնեսում եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց խորհրդարանների եւ խորհրդարանական դիվանագիտության դերը արագ փոփոխվող աշխարհում: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույնները եւ Հայաստան այցելելու հրավերը փոխանցեց Կանադայի խորհրդարանի խոսնակին: Նա շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց ակտիվացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ, նշելով, որ Կանադան տարբեր կազմակերպությունների միջոցով ներկայացված է Հայաստանում եւ զգալի օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում: Նա շոշափելի համարեց Կանադայի աջակցությունը հատկապես ՄԱԿ-ում: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ կարեւոր համարեց, որ Կանադան դեսպանություն ունենա Հայաստանում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:
07.09.2010, 14:41
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր