ARM   RUS   ENG

Սկսվում է ՓՀԷԿ-երի վարկավորման նոր շրջան

«Շուրջ 1 տարի մասնակցել ենք փոքր հիդրոէներգետիկայի վարկավորման ծրագրերին և այդ 1 տարվա ընթացքում միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների հետ կնքել ենք մասնակցության 3 պայմանագիր: Օրերս կկնքվի ևս մեկ պայմանագիր KfW բանկի հետ` փոքր հիդրոէներգետիկայի վարկավորման մասին»,- այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նա հայտնեց, որ առ այսօր Ամերիաբանկն ուսումնասիրել է ՓՀԷԿ-երի կառուցման 12 հայտ, որոնցից 8-ը բավարարվել է: Դրանց ընդհանուր հզորությունը 28 ՄգՎտ է, իսկ ներդրումները կազմում են 36 մլն դոլար. «Աշխատանքները շարունակվում են»:

Հայ-գերմանական հիմնադրամի տնօրեն Գևորգ Թումանյանի խոսքով, առաջիկա 1 ամսում կստացվի ՎԷ զարգացմանն ուղղվելիք 18 մլն եվրոյի չափով երկրորդ տրանշը: Ծրագրի խորհրդատու «Հիրդոէներգետիկա» ընկերությունն արդեն ուսումնասիրում է ՓՀԷԿ-երի նախագծերը:

Ըստ Գ. Թումանյանի, հիմնադրամն ընդլայնում է գործընկեր բանկերի շրջանակը` 6-ից հասցնելով 16-ի: Վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով, 10,5 % տոկոսադրույքով, 10-12 տարի ժամկետով, որից 2-ը` արտոնյալ:

07.09.2010, 17:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |