Բոլոր բուհերի ընդունելությունը` միասնական քննակարգով
Կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրի մաս են կազմում նաև օրենսդրական բարեփոխումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նախարարությունն այս առիթով մի շարք օրինագծեր է ներկայացրել Ազգային ժողով:
«Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում, «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերից զատ` ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվելու նաև «Բարձրագույն ուսումնական և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփխություններ նախատեսող օրինագիծը:
«Մասնավորապես այս օրինագծով է, որ նախատեսվում է բոլոր բուհերի ընդունելությունը կատարել միասնական քննակարգով, ինչը մեր պետական և մասնավոր բուհերի միջև իրավահավասարություն ստեղծող քայլերից մեկն է»,- մանրամասնեց Ա. Աշոտյանն ու հավելեց, որ «այս փոփոխությամբ հավասար մրցակցային դաշտ կապահովվի բուհերի համար, իսկ նախարարությանն էլ հնարավորություն կընձեռնվի առավել մեծ հույսերով շարունակել բարեփոխումները բուհերում»:
07.09.2010, 17:07
Aysor.am
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
17:48 • 21/05, «ԱրմենՏելը» փոխհատուցում է` անվճար բոնուսային րոպեների տեսքով
17:41 • 21/05, Փոստանջյանը հանդես է եկել պահանջագրով
17:32 • 21/05, Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
17:25 • 21/05, Ձերբակալվել է Մշակութային բազմազանության երթի մասնակիցներից մեկը
Գլխավոր