ARM   RUS   ENG

Հայտնաբերվել է դիակ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.08-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների 24/23 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Ժամը 15.11-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1928 թ. ծնված Թ. Ժամհարյանի դին:
 

07.09.2010, 12:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |