ARM   RUS   ENG

Դել Բոսկե. «Պետք չէ մտածել, որ մենք ֆուտբոլային աստվածներ ենք»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Արգենտինայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպման նախօրեին իր ֆուտբոլիստներին կոչ է արել չենթարկվել աստղային հիվանդությանը: Հիշեցնենք, որ իսպանացիները վստահ են մեկնարկել Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում` 4:0 հաշվով պարտության մատնելով Լիխտենշտեյնի ազգային թիմին:

«Ամենավատը, որ կարող է մեզ հետ տեղի ունենալ, այն է, որ կարող ենք մտածել, թե ֆուտբոլային աստվածներ ենք,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո մենք պետք է լավ պատրաստվենք եվրոպական մրցաշարին: Իսպանիայի հավաքականի ուսերին հսկայական պատասխանատվություն է ընկած: Ըստ իս` մեր հաջողության հիմքում լավ նախապատրաստությունն է, այլ ոչ թե ֆուտբոլիստների ոսկե սերունդը»:
 

07.09.2010, 18:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |