ԱԳ նախարարն ընդունեց ՄԵՇ կազմակերպության փոխնախագահին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին` Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման և միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր և լուրջ փորձ է կուտակել:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների և ԵՄ միջև համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:
Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը տեղեկացրեց հաջորդ տարի Երևանում Եվրոպական շարժման համաժողովը անցկացնելու մտադրության մասին, և հայցեց Հայաստանի իշխանությունների աջակցությունը համաժողովի կազմակերպման հարցում:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և դրանց լուծման ուղիներին:
07.09.2010, 20:02
Aysor.am
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
17:48 • 21/05, «ԱրմենՏելը» փոխհատուցում է` անվճար բոնուսային րոպեների տեսքով
17:41 • 21/05, Փոստանջյանը հանդես է եկել պահանջագրով
17:32 • 21/05, Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Գլխավոր