ARM   RUS   ENG

Նոր հրատարակություն. «Պատմա-բանասիրական պրպտումներ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ» մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկի «Պատմա-բանասիրական պրպտումները»` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական և մատենագիտական պրպտումներ, պատմություն և բանահյուսություն, վիմագիր վկայություններ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բեկը Հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի անդադրուն հետազոտող էր, ակադեմիկոս Նիկողայոս Մառի սահմանած «Հայ-վրացական բանասիրություն» գիտակարգի երևելի ներկայացուցիչը: Գիտնականը «Արարատ» և «Էջմիածին» հանդեսների տևական ու ցանկալի հեղինակներից էր, հմուտ Հայոց եկեղեցական պատմությանը:

Պրոֆեսորի ծննդյան 120-ամյակի տոնախմբման օրերին Ս. Էջմիածինը նրա հիշատակը հարգում է հայերեն հրատարակված աշխատությունների այս Ընտրանու տպագրությամբ: Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
 

07.09.2010, 16:28

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |