ARM   RUS   ENG

Եվրախորհրդարանում կքննվի Եվրոպայում գնչուների խնդիրը

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգի հերթական նստաշրջանում քննարկելու է Եվրոպայում գնչուների բնակման հարցը, որոնք ֆրանսիական ընկերության նախաձեռնությամբ տեղափոխվել են Ռումինիա և Բուլղարիա:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Եվորախորհրդարանում ակնակալվող սուր քննարկումը նախատեսվում է այսօր:

ԵԽ ներկայացուցիչ Եժի Բուզեկը նախորդ շաբաթ արտահայտվել է գնչուների` որպես ազգային փոքրամասնության հանդեպ խտրականություններ սահմանելուն դեմ:

«Եվորպական խորհրդարանը քննարկելու է այս շատ բարդ խնդիրը: Խորհրդարանականները մտահոգված են ԵՄ-ի որոշ երկրներում գնչուների հայտնված իրավիճակով»,- հայտնել է Բուզեկը սեպտեմբերի 2-ին` միևնույն ժամանակ չտալով Ֆրանսիայի անունը:
 

07.09.2010, 11:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |