Հրդեհներ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքում:
Ժամը 14.58-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ժամը 15.24-ին հայտարարվել է հրդեհի “ԲԻՍ-1” բարդության աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.35-ին, մարվել` ժամը 17.57-ին:
Այրվել է ֆաբրիկայի տանիքը` 120 քմ. մակերեսով, 1500 խմ. թղթի թափոն եւ 2000 քմ. մակերսով խոտ:
Նույն օրը, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի “ԷՌԱ” արտադրամասում:
Ժամը 17.50-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:.48-ին, մարվել` ժամը 19.05-ին:
Այրվել է արտադրամասի տարածքում կառուցված օժանդակ շինության տանիքը` 2 քմ. մակերեսով, 4 էլեկտրասյուն եւ հարակից տարածքում` 6000 քմ. մակերեսով խոտ:
Նույն օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Լենինգրադյան փողոցին հարակից Դալմայի այգիներում այրվել են` 1 հա խոտ, թփուտ եւ ծառեր, Նորքի 13/95 հասցեին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ եւ թփուտ, Արաբկիրի 17 հասցեում` 1000 քմ. խոտ, Շոպրոնի 77 հասցեին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ եւ 10 ծառ, Արշակունյաց 272 հասցեին հարակից տարածքում` 1000 քմ. խոտ, Լեփսիուսի 16 հասցեին հարակից տարածքում`1100 քմ. խոտ:
Հրդեհներ են բռնկվել նաեւ` Արագածոտնի մարզի Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում. այրվել է 1000 քմ. չմշակված այգի, Լոռու մարզի` Պուշկինո գյուղին հարակից սարալանջին` 30 հա խոտ, Օձուն գյուղում` 2 հա խոտ, Ստեփանավանի Ամերիկյան թաղամասում` 2000 քմ. խոտ, Գեղասար գյուղին հարակից տարածքում`15 հա խոտ, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից տարածքում` 3 հա խոտ, Օձուն-Այգեհատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից տարածքում` 8000 ք.մ. խոտ, Վայոց Ձորի մարզի` Վայք քաղաքում` 1.5 հա խոտ, Զառիթափ գյուղին հարակից տարածքում` 15 հա խոտ և թփուտ, Սալլի գյուղին հարակից “Չոր ձոր” հանդամասում` 1 հա խոտ, Ագարակաձոր գյուղի “Չիման” հանդամասում` 4 հա խոտ եւ այգի, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 50 հա խոտ, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղին հարակից տարածքում` 5 հա խոտ, Բերդ քաղաքի գերեզմանատանը հարակից տարածքում`1 հա խոտ, Գեղարքունիքի մարզի` Սևանա թերակղզում` 3000 քմ. խոտ եւ 3 ծառ, “Սեւան” ազգային այգում` 50 հա խոտ և 80 ծառ (դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ 42 հրշեջ-փրկարար), Շիրակի մարզի Բասեն գյուղին հարակից սարալանջին` 200 հա խոտ, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղին հարակից սարալանջին` 11 հա խոտ (դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ): Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
07.09.2010, 12:24
Aysor.am
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
Գլխավոր