ARM   RUS   ENG

Բողոքի ցույց` Ֆրանսիայում

Ֆրանսիայում արհմիությունների նախաձեռնությամբ սկսվել են բողոքի ակցիաներ` կենսաթոշակային տարիքի փոփոխման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Դոյչէ վելլե»-ն:

Նշենք, որ նախատեսվում է բարձրացնել թոշակի անցնելու տարիքը` 60-ից դարձնելով 62:

AFP գործակալության փոխանցմամբ` շատ միջքաղաքային երկաթուղային չվերթներ չեղյալ են հայտարարվել, օրվա ընթացքում սպասվում է, որ մայրաքաղաքի օդանավակայաններում ևս չեղյալ կհայտարարվի չվերթների որոշ մասը:

Աղբյուրի փոխանցմամբ` բողոքավորներին կմիանան նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, բանկային ծառայողները, մի շարք ձեռնարկությունների աշխատակիցներ, ուսուցիչներ և դասախոսներ:
 

07.09.2010, 19:21

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |