ARM   RUS   ENG

Ազգային կոնֆերանսում կքննարկվի սոցիալական գործընկերությունը

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի կունենա ազգային կոնֆերանս` նվիրված սոցիալական գործընկերությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

«Երեք կողմերը` պետությունը, Գործատուների միությունը, Արհմիությունների կոնֆեդերացիան, հանդես կգան որպես հավասար կողմեր այդ գործընկերության շրջանակում և կներկայացնեն ինչպիսի խնդիրներ, ինչպիսի առաջընթաց, կամ եվրոպական փորձ կա, որ մենք պետք է ընդօրինակենք»,- ասաց նա, հավելելով, որ 1 օրում ներկայացվելիք և՛ հայկական, և՛ միջազգային փորձի նյութերը կհրապարակվեն ժողովածուի տեսքով:

Ազգային կոնֆերանսին կմասնակցեն նաև 5-ից ավելի գերմանական, հոլանդական գործարարների միություններ, արհմիություններ:

«Այսօր պետությունը շատ կարևորում է և կարիք ունի մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցելու, ավելի հստակ իմանալու այն խնդիրները, որոնք առկա են: Այն մեթոդները, որոնք նախկինում գործում էին և պետությունը փորձում էր ինքնուրույն գործարար միջավայրի վերաբերյալ որոշումներ կայացներ, և դրանից հետո ստիպված էր փոխել, ժամանակի կորուստ էր: Կոնցենսիուսի սկզբունքով պետք է ծավալել գործընկերությունը, որը այլ երկրներում շատ դրական արդյունքների է հանգեցրել»,- նշեց Գ. Մակարյանը:

07.09.2010, 14:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |