ARM   RUS   ENG

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Հասան Մուստաֆայի հետ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆային: Քննարկվեցին Հայաստանում հանդբոլի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզե Ղազարյանը: Վերջինս Հասան Մուստաֆային ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեց:

Նշենք, որ հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Հայաստան էր ժամանել Վանաձորում սեպտեմբերի 2-4-ը անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
 

07.09.2010, 18:30

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |