Գազի թանկացումը նվազեցրել է սպառումը
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի գազի սպառումը նվազել է 11, 5%-ով, ինչը գազի թանկացմամբ է պայմանավորված: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, նշելով, որ սպառման անկումը սպասելի էր:
«Մենք զգուշացնում էինք, որ պետք չէր Հայաստանին վաճառված գազի 17 % թանկացման պարագայում ներքին սպառողի համար գազի գինը բարձրացնել 37 %-ով: Եթե նախորդ տարի Հայաստանում սպառվել է 1,6 միլիարդ խոր. մ գազ, ապա այս տարի այդ թիվը կկազմի 1,4-1,5 միլիարդ խորանարդ», - ասաց նա:
Բանախոսն անդրադարձավ նաև ռուսաստանյան մամուլում վերջերս շրջանառվող այն տեղեկություններին, թե Հայաստանին վաճառվող 1000 խոր. մ գազի գինը ներկայիս 180 ԱՄՆ դոլարից կարող է բարձրանալ մինչև 303 դոլարի: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի գնահատմամբ`գազի գնի նոր թանկացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի բնակչության համար:
«Հայաստան ներկրվող գազի 65%-ը սպառվում է հասարակ բնակիչների կողմից, իսկ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում գրեթե չի արվում։ Դա նշանակում է, որ գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչությունը կհրաժարվի մեծ ծավալով գազ օգտագործելուց»,- նշեց բանախոսը:
07.09.2010, 14:35
Aysor.am
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
Գլխավոր