ARM   RUS   ENG

Գիգզը կարող է նշանակվել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը մոտ օրերս կարող է հեռանալ իր պաշտոնից: Մասնագետը նման որոշում է կայացրել Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Չեռնոգորիայի ընտրանու հետ առաջին խաղում 0:1 հաշվով կրած պարտությունից հետո:

61-ամյա մասնագետը ենթադրում է, որ այդ պաշտոնում իրեն պետք է փոխարինի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը: Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը:

Ինչպես երևում է, Տոշակին, այնուամենայնիվ, հաջողվել է համոզել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը` դիմելու Գիգզին պաշտոնական առաջարկով:
 

07.09.2010, 18:22

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |