ARM   RUS   ENG

Հ. Միրզոյան. «Ոլորտը կարևորվում է»

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը աշխատանքներ է տանում հանրապետության մանվածքային 3 ընկերությունները` «Ծովազարդը», Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան և «Իդիլ տեքստիլը», վերագործարկելու ուղղությամբ: Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, արդյունաբերության զարգացման հայեցակարգային ուղղությունների փաստաթուղթը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել դեռ այս տարվա սկզբին:

«Ոլորտը կարևորվում է աշխատատեղերի, հատկապես` կանանց աշխատատեղերի առումով»,- շեշտեց նա:

Հ. Միրզոյանի խոսքով, մեր երկրում թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 130 ընկերություն կա, որից 32-ում նախարարությունը պարբերաբար մոնիթորինգ է անցկացնում: Նա ներկայացրեց 2010 թ. առաջին 7 ամիսների վիճակագրությունը, ըստ որի` արտադրվել է 114 մլն դրամի հագուստ (աճը կազմել է 19,8 %), 407 մլն դրամի կաշի և կաշվե արտադրատեսակներ (աճը` 54,1 %), 214 մլն դրամի կոշկեղեն (աճը` 66 %), 4 մլրդ դրամի հագուստ (աճը` 19,8 %):

07.09.2010, 19:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |