Հանդիպում բեռլինաբնակ լրագրողի հետ` ՀԱԳ-ում
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում նախատեսված է հանդիպում բեռլինաբանակ լրագրող, Հայաստանի և միջազգային ժուռնալիստների միության անդամ Համո Պետրոսյանի հետ:
Aysor-ի հետ հեռախոսազրույցում Հայաստանի ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնից տեղեկացրեցին, որ Համո Պետրոսյանն արդեն 50 տարի է, ինչ զբաղվում է Հայաստանի պատմությամբ, մշակույթով, Ցեղասպանության և Հայ դատի շուրջ հրապարակումներով:
Նա մի շարք լեզուներով նյութեր է հավաքել` ստեղծելով հավաքածու, որը նվիրելու է ՀԱԳ-ին: Հայաստանի ազգային գրադարանից փոխանցեցին նաև Համո Պետրոսյանի խոսքերը, ըստ որոնց` «անհրաժշետ կլինի 12 բեռնատար ավտոմեքենա, որպեսզի Հայաստան տեղափոխվի այդ հավաքածուն. այն կշռում է 4,5 տոննա»:
Նշենք նաև, որ գրադարանում հնարավոր կլինի ծանոթանալ Հ.Պետրոսյանի նվիրած «Աշխարհի մեծերը» հանրագիտարանային-կենսագրական բառարանի 12 հատորներին (24 գրքով), որոնք ներկայացնում են հայտնի մարդկանց կենսագրական տվյալները` Ն.Ք. 2780 թվականից մինչև մեր օրերը:
Տեղեկացնենք, որ Համո Պետրոսյանը ծնվել է 1915թ. Վանից գաղթած ծնողների ընտանիքում, Իրաքի Հավրեզք քրդաբնակ գյուղում: Մեկնել է Գերմանիա սովորելու և հաստատվել է այնտեղ: Պետրոսյանը Յոհան Լեփսիուսի տուն-թանգարանի հիմնադիրների և վարչության անդամների կազմում միակ հայն է:
Մեր հայրենակիցն իր գործունեության համար շքանշանների և մեդալների է արժանացել. Իրաքի մշակույթի նախարարից ստացել է արծաթե շքանշան, Վազգեն Առաջին կաթողիկոսից` «Ղևոնդ Ալիշան» շքանշանը, Գարեգին Ա կաթողիկոսից արժանացել է սրբատառ կոնդակի և «Ներսես Շնորհալի» շքանշանի, իսկ Հայաստանի Ազգային գրադարանը 2006թ. նրան պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
07.09.2010, 10:21
Aysor.am
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
17:48 • 21/05, «ԱրմենՏելը» փոխհատուցում է` անվճար բոնուսային րոպեների տեսքով
Գլխավոր