Նեթանյահու. Խաղաղության պայմանագիրը կստորագրվի տարվա ընթացքում
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ պաղեստինցիների հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մեկ տարվա ընթացքում:
«Սա հնարավոր է` չնայած առկա խորը տարաձայնությունների»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, վարչապետի խոսքերը մեջբերել է նրա մամլո խոսնակ Նիռ Խեֆեցը:
Երեկ երեկոյան ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն ասել է. «Ես հավատում եմ, որ առանց ձգձգման և ընդհատման` ուղիղ բանակցությունների միջոցով մենք կկարողանանք մեկ տարվա ընթացքում հասնել խաղաղության»: Նա նաև նշել է, որ սկսված բանակցությունների նպատակը` պաղեստինյան անկախ պետության ստեղծումը, հնարավոր է ԱՄՆ, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Եվրամիության օգնությամբ:
07.09.2010, 11:14
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր