Բիզնեսի կոդեքս` Մանթաշովի կերպարի նմանությամբ
«Հայ բիզնեսի բարոյական վարքագծի կոդեքսի մշակման աշխատանքները շարունակվում են: Այսօրվանից հայտարարում ենք, որ բարոյական կոդեքսի մշակման, բարոյական կերպարի ձևավորման առումով շատ ենք կարևորում մեր պատմական փորձը, անցյալի ժառանգության ճիշտ իմացությունը: Այդ իմաստով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)` Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) հետ մեկտեղ, Ալեքսանդր Մանթաշյանցի մահվան 100-րդ տարելիցի և ծննդյան 170-ամյակի կապակցությամբ հաջորդ տարին հայտարարում է Մանթաշովի տարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:
Ալեքսանդր Մանթաշյանցի մահվան 100-րդ տարելիցը լրանում է 2011 թ-ին, իսկ ծննդյան 170-ամյակը 2012 թ-ին է: Շուտով կստեղծվի հոբելյանական այդ տարեթվերի հետ կապված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով` ՀԱԳՄ և ՀԲՄ նախագահների համանախագահությամբ: Մինչև տարեվերջ հանրությանը կներկայացվի Առաքել Սարուխանի հեղինակած Մանթաշյանցի մահվան 20-ամյակին նվիրված գրքի վերահրատարակությունը:
Ա. Ղազարյանի խոսքով, կհրապարակվեն Ա. Մանթաշյանցին վերաբերող տարբեր գրքեր, կկանգնեցվի 20-րդ դարի սկզբի աշխարհահռչակ բանկիրի և արդյունաբերողի կիսանդրին, կկազմակերպվի միջազգային գիտաժողով սփյուռքահայ և հայաստանյան գործարարների մասնակցությամբ` «21-րդ դար. հայ բիզնեսմենի կերպար, նոր մեկենաս» թեմայով:
07.09.2010, 14:17
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր