Մարադոնան պատրաստվում է Նեապոլում նշել իր 50-ամյակը
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատրաստվում է իր 50-ամյակը նշել Նեապոլում` կազմակերպելով ֆուտբոլային տոնական խաղ: Այս մասին տեղեկացնում է AFP-ն: Ըստ Մարադոնայի` հանդիպմանը, որը պետք է կայանա հոկտեմբերի 30-ին` հոբելյարի ծննդյան օրը, կմասնակցեն «Նապոլիում» իր բոլոր խաղընկերները: Հիշեցնենք, որ այդ թիմում Մարադոնան փառավոր 7 տարի է անցկացրել:
Մարադոնայի թիմակիցներից շատերը ոգևորությամբ են ընդունել նրա առաջարկը: Օրինակ` արդեն համաձայնվել են խաղալ իտալացի Ջորդանոն և բրազիլացի Կարեկան, ովքեր «Նապոլիում» Մարադոնայի հետ մասին կազմում էին հանրահայտ «Մա-Ջի-Կա» եռյակը:
«Ես ամեն ինչ ունեմ` ընտանիք, որին պաշտում եմ, փայլուն կարիերա, և այսօր այլ բան ինձ պետք չէ, նույնիսկ` փող: Միակ բանը, որը կցանկանայի, Նեապոլ վերադառնալն է, որպեսզի կրկին դառնամ այդ հրաշալի քաղաքի ու նրա բնակիչների մի մասնիկը»,- ասել է Մարադոնան:
«Նապոլին» առայժմ նման ընկերական խաղի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի կատարել, սակայն ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը դեռևս հունիսին խոստովանել է, որ «Դիեգոյին անհամբերությամբ է սպասում»:
07.09.2010, 18:26
Aysor.am
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
17:48 • 21/05, «ԱրմենՏելը» փոխհատուցում է` անվճար բոնուսային րոպեների տեսքով
Գլխավոր