ARM   RUS   ENG

Nabucco-ի շինարարությունը մեկ տարով հետաձգվում է

Միջին Ասիայից և Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպայի արևելյան սահմաններ նախագծված Nabucco գազատարի շինարարական աշխատանքների սկիզբը առնվազն մեկ տարով հետաձգվում է: Այդ մասին հայտարարել է Nabucco Gas Pipeline International GmbH Managing ընկերության տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը:

Ելույթ ունենալով Բրյուսելում` Միտչեկը նշել է, որ 3,3 հազար կմ երկարությամբ մայրուղին շահագործման կարող է հանձնվել 2014-ի վերջ-2015-ի սկզբից ոչ շուտ:

Այսպիսով, գազատարի շինարարության ժամկետները հետաձգված են` համեմատած նախկինում հայտարարվածի, ըստ որի` Nabucco-ի շինարարությունը պետք է սկսվեր 2011-ին, իսկ դեպի Եվրոպա առաջին գազի մատակարարումն ակնկալվում էր 2014-ի սկզբին:

«Մենք պետք է առաջին հերթին ապահովենք ելքը դեպի նոր գազի բնական պաշարներ», - ըստ «Գազետա.ռու»-ի, ասել է Ռեյնհարդ Միտչեկը և նշել. «Հենց որ մենք դրան հասնենք, կհայտարարվի գազի գնման տենդեր: Կարծում եմ, որ այդ խնդիրները մենք կարող ենք լուծել այս տարվա վերջին կամ եկող տարվա սկզբին»:
 

07.09.2010, 09:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |