ARM   RUS   ENG

Քննարկում ԱԺ-ում և պիկետ ԱԺ մուտքի մոտ

Վաղը, սեպտեմբերի 8-ին, Ազգային Ժողովի Գիտության և կրթության հանձնաժողովը քննարկելու է սեպտեմբերի 14-16-ի ԱԺ-ի նիստերի օրակարգի նախագծում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդգրկման հարցը:

Նույն օրը ժամը 10:00-ին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը անց է կացնելու պիկետ Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի կողմից մուտքի մոտ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կոչ է անում բոլոր մտահոգված կազմակերպություններին և քաղաքացիներին միանալ պիկետին:
 

07.09.2010, 19:41

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |