ARM   RUS   ENG

«Եթե մեր անցյալը չհարգենք, ապագան մեզ չի հարգելու և չի հիշելու»

Այս ծրագիրը մաս է կազմում ընդհանուր ծրագրի, որը ձգտում է պահպանել մեր պատմամշակութային հուշարձանները: Այս վայրը բավականին հզոր է իր պատմությամբ, դա մեր անցյալի մաս է կազմում, մեր ինքության մաս է կազմում:

Այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գյուղի միջանդարյան գերեզմանատան պահպանության աշխատանքների ավարտն ազդարարող միջոցառման ժամանակ նշեց «ՎիվաՍելլ ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ այսպիսի անցյալը միշտ հիշենք, պահպանենք, միշտ դասեր քաղենք այս անցյալից և սովորեցնենք մեր այսօրվա մանուկներին, որոնք մեր ապագան են, այսօրվա երիտասարդներին, որ մեր շարունակություն են»,- շեշտեց Ռ. Յիրիկյանը:

«ՎիվաՍելլ ՄՏՍ»-ի տնօրենն ընդգծեց, որ եթե ինչ-որ մի բան ունենք, պետք է փոխանցենք մեր սերունդներին, որպեսզի տարիներ հետո նրանք գան և տեսնեն ազգային արժեքները:

«Այսօր, եթե մենք հարգենք մեր անցյալը, ապագան մեզ հարգելու է, եթե մեր անցյալը չհարգենք այսօր, ապագան մեզ չի հարգելու և չի հիշելու»,- շեշտեց Ռալֆ Յիրիկայնը:

Նշենք, որ Նորատուսի գերեզմանատան շրջակայքում տեղադրվել են 6 լեզվով վահանակներ, որոնք կօգնեն այլալեզու այցելուներին ծանոթանալ միջնադարյան խաչքարերի պատմությանը:
 

07.09.2010, 18:46

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |