ARM   RUS   ENG

Նորատուսի միջնադարյան գերեզմանոցը` քարտեզագրված ու բարեկարգված

Այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի ուենցավ գյուղի միջնադարյան գերեզմանատան պահպանության աշխատանքների ավարտն ազդարարող միջոցառում:

Նախագիծը իրականացվել է Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի միջոցներով:

Նորատուսի գերեզմանատան խաչքարերն իրենց քանակով ամենաշատն են Հայաստանի տարածքում:

Միջնադարյան գերեզմանատան պահպանության աշխատանքների ավարտն ազդարարող միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, հյուրեր, նորատուսցիներ:

Նորատուսի միջնադարյան գերեզմանատանը իրականցվել է տեղանքի քարտեզագրում, արժեքների հաշվառում, ցուցակագրում, ինչպես նաև` ցանկապատման աշխատանքներ:

Նշենք, որ ԱՄՆ դեսպանի` Մշակութային արժեքների պահպանության հինադրամը իր սկզբանվորման օրվանից աջակցություն է ցուցաբերել ավելի քան 100 երկրում 640 նախագծերի, որոնք ուղղված են մշակութային արժեքների պահպանությանը:
 

07.09.2010, 19:03

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |