ARM   RUS   ENG

Յուրի Պատրիկեևը մտավ եզրափակիչ

Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Յուրի Պատրիկեևը 120 կգ քաշային կարգում անցկացրեց իր երկրորդ գոտեմարտը և և կրկին հաղթանակ տոնեց: Այս անգամ նրա «զոհը» թուրք Ռիզա Քայալփն էր:

Այնուհետև Յուրին կիսաեզրափակչում առավելության հասավ ամերիկացի Դեշոն Դրեմիել Բյերսի նկատմամբ և մտավ եզրափակիչ: Արդեն կարելի է ասել, որ Պատրիկեևը նվազագույնը արծաթե մեդալ է նվաճել: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը, ի դեպ, կուբացի Նունյես Լոպեսն է:
 

07.09.2010, 19:02

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |