ARM   RUS   ENG

Բարձրաստիճան ոստիկանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա.Ղուկասյանը: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը թաքցրել է Երեւանի բնակիչ Ռ.Ավոյանի կողմից անչափահասներ Գ.Ի.-ին եւ Ա.Մ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ դեպքը: Եվ ներկայացվել, թե Գ.Ի-ին մարմնական վնասվածքներ է պատճառել Ա.Մ.-ն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար վերջինիս հորից շորթմամբ պահանջել եւ սեպտեմբերի 2-ին, իր աշխատասենյակում ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։ Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
 

07.09.2010, 13:10

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |