Կայացել է ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության վիճակահանությունը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարի ժամանակացույցի վիճակահանությունը: Գավաթի խաղարկության ընթացքում, ընդհանուր առմամբ, տեղի է ունենալու 36 ֆուտբոլային հանդիպում: Հիշեցնենք, որ մրցաշարի նպատակն է` նպաստել պետական գերատեսչություններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքների աշխուժացմանը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, ակտիվացնել ֆուտբոլի մասսայականությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, նպաստել «Արդար խաղ» և «Առողջ Հայաստան» սկզբունքների արմատավորմանը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2010» մրցաշարին կմասնակցեն Պաշտպանության, Տարածքային կառավարման, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Էներգետիկայի, Բնապահպանության, Էկոնոմիկայի, Մշակույթի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Ֆինանսների, Արդարադատության նախարարությունների, Դատախազության, Կադաստրի, Կառավարության և Կենտրոնական բանկի ֆուտբոլային թիմերը: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին: Եզրափակիչ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
07.09.2010, 15:22
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր