ARM   RUS   ENG

«ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկում է սեպտեմբերի 9-ին

«ՌեԱնիմանիա» երևանյան 2-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին` ֆրանսիական «Աճպարարը» ֆիլմով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՌեԱնիամանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:

«Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս «ՌեԱնիմանիան» հյուրընկալելու է անիմացիայի աշխարհում հեղինակավոր ներկայացուցիչների: Ուրախալի է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, կինոհայտ ներկայացրած երկրներն ավելացել են տասով` հասնելով 45-ի»,- ասաց Վ. Քասունին:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը, «ՌեԱնիամանիա» փառատոնին մշակույթի նախարարությունն աջակցում է արդեն 2-րդ անգամ. «Այս փառատոնը ներգրավված է մշակույթի նախարարության մշտական փառատոնների շարքում և այսուհետ մասնակի ֆինանսավորվելու է նաև մշակույթի նախարարության կողմից»:

Նշենք նաև, որ անիմացիոն փառատոնը մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվել է 2 մլն դրամով:

Հիշեցնենք, որ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 9-13, իսկ ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Նարեկացի արվեստի միությունում և «Կասկադում», իսկ տոմսի արժեքը, ըստ կազամակերպիչների, սիմվոլիկ է` 300-500 դրամ:
 

07.09.2010, 17:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |