ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրությունը
Այսօր լույս տեսած ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության համաձայն` համաշխարհային հանրությունը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր` ներդնելով իր ռեսուրսները` ի օգուտ առավել անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների և համայնքների: Նման մոտեցումը թույլ կտար նաև հաղթահարել աճող անհավասարությունները, որոնք ուղեկցում են Հազարամյակի Զարգացման Նպատակներին (ՀԶՆ) հասնելու ճանապարհի առաջընթացը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի լրատվական բաժնի տեղեկությունների համաձայն` այս նոր տվյալները ներկայացված են երկու հրատարակություններում` Անվահասարության կրճատումը ՀԶՆ-ները նվաճելու ճանապարհին: Առաջընթաց հանուն երեխաների: ՀԶՆ-ներին հավասարության սկզբունքով հասնելը: Չնայած միջազգային համայնքը մեծ առաջընթաց է գրանցել ՀԶՆ-ներին հասնելու ուղղությամբ` առավել շատ բան դեռևս պետք է իրականացվի գալիք հինգ տարիների ընթացքում:
Համեմատելով տարբեր ռազմավարությունների արդյունավետությունը առավել կարիքավոր անձանց հրատապ առողջապահական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 1 միլիոն դոլարով հնարավոր կլիներ ավելի մեծ թվով կարիքավոր և անապահով խավի երեխաների կյանքեր փրկել, քան դա հնարավոր է ներկայում:
Ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային փորձագետների հետ խորհրդատվության արդյունքում, որոնք բնութագրել են հիմնական տվյալները` որպես և՛ զարմացնող, և՛ չափազանց կարևոր: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության հիմնական եզրահանգումներից մեկն այն է, որ հիմնվելով հավասարության մոտեցման վրա` ցածր եկամուտ և բարձր մահացության ցուցանիշներ ունեցող երկրում 5 տարեկանից ցածր երեխաների մահացության ցուցանիշների նվազեցման նպատակով 1 միլիոն դոլարի ներդրումը թույլ կտար կանխարգելել 60 տոկոսով ավել մահացություններ, քան առկա մոտեցումը: Բացի այդ, պարզվել է քանի որ յուրաքանչյուր երկրում բնակչության առավել անապահով խավի շրջանում տարբեր հիվանդություններից, առողջական խնդիրներից և անգրագիտությունից տուժում են երեխաները, այս երեխաներին կենսականորեն անհրաժեշտ ծառայություններով ապահովելը կարող է զգալիորեն արագացնել ՀԶՆ-ներին հասնելու առաջընթացը և նվազեցնել տարբեր երկրներում առկա անհավասարությունները:
Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցները թողարկվում են «Փրկեցեք Երեխաներին» կազմակերպության զեկույցի հետ համատեղ, որը կոչվում է «Արդար հնարավորություն ապրելու: Ինչու է հավասարությունն այդքան կարևոր երեխաների համար» և որը հիմնվում է ՀԶՆ 4-ի վրա, այն է` 1990-թ. մինչև 2015թ. երկու երրորդով կրճատել 5-տարեկանից ցածր երեխաների մահացությունը:
07.09.2010, 18:25
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր