Ադրբեջանցիները հարձակվել են հայկական կայքի վրա
«Հարգելի գործընկերներ, այսօր ադրբեջանցի հաքերների թիրախում դարձյալ Henaran.am կայքն է հայտնվել: Հավաքելով www.henaran.am, դուք կհանդիպեք սեւ էկրանի վրայի հետեւյալ գրությանը` “We never forget Mubariz Ibrahimov”. “Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին”», - հայտնում են Հենարան” մամուլի ակումբից:
«Նրանց իսկ թողած հաղորդագրությունից հստակ տեսնում ենք, որ ադրբեջանցիները մարտի դաշտում ունեցած իրենց վերջին պարտությունները փորձում են փոխհատուցել հաղթանակով, սակայն միայն հաքերական պատերազմում: Բայց հավատացնում ենք Ադրբեջանին, որ Henaran.am-ի` մի քանի ժամով խափանումն անդառնալի չէ եւ չի կարելի համեմատել սահմանում թողած նրանց դիվերսանտների կորուստների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` սա երկրորդ անգամն է, ինչ Henaran.am-ը ինտերնետային հարձակման է ենթարկվում ադրբեջանցիների կողմից:
«Ակնհայտ է` ադրբեջանցիները հետեւում են մեր գործելակերպին, եւ հավանաբար, նրանց դուր չի գալիս, որ որեւէ ադրբեջանական ապատեղեկատվություն չի մնում անպատասխան:
Henaran.am-ը շարունակելու է աշխատել` ավելի մեծ ուշադրություն դարձնելով արտաքին քաղաքականությանը եւ, հատկապես, ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությանը», - նշում են ակումբից:
Նշենք, որ կայքն արդեն բնականոն գործում է:
08.09.2010, 11:11
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր