ARM   RUS   ENG

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համամետաբար կրճատվել են

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` ի տարբերություն անցած օրերի, սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համամետաբար կրճատվել են:

Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
 

08.09.2010, 10:30

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |