ARM   RUS   ENG

Տ.Բալայան. «Այդ կարծիքը մենք չենք կիսում»

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է “Մեդիամաքս” լրատվական գործակալության հարցին` ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված և Վրաստանի ԱԳ նախարարին վերագրվող կարծիքի շուրջ, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը:

«Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում: Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
 
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ այսօր հեռախոսազրույց կկայանա նաեւ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարների միջեւ:

08.09.2010, 10:53

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |