ARM   RUS   ENG

Մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանին վտանգ չի սպառնում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, ԱԻՆ հրդեհաշիջման շտաբը և 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը:

Պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում, մալուխների կարճ միացման հետևանքով, ծուխ է առաջացել և տարածվել:

Կայարանին որևէ վտանգ չի սպառնում:

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը չի դադարեցվել:
Հանգամանքները պարզվում են:
 

08.09.2010, 12:35

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |