Յուրի Պատրիկեևը` աշխարհի փոխչեմպիոն
Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 7-ին կայացան ևս երեք քաշային կարգերի մասնակիցների գոտեմարտերը: Սպասելիքներն արդարացրեց օլիմպիական խաղերի և աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը:
Նա հաղթանակներով իր համար ուղի հարթեց դեպի եզրափակիչ: Վճռական գոտեմարտում Պատրիկեևի մրցակիցը Պեկինի օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն կուբացի Նունյես Լոպեսն էր: Չեմպիոնը հավատարիմ մնաց իր կոչմանը և հաղթանակ տոնեց, իսկ Յուրի Պատրիկեևը գրավեց երկրորդ տեղը: Պատրիկեևի նվաճած արծաթե մեդալը գոհացնող է, մանավանդ որ նա բարելավեց իր արդյունքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներ Վահան Ջուհարյանը (60 կգ) և Դենիս Ֆորովը (84 կգ) նախնական փուլում ձախողվեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից: Իսկ նախօրյակին բրոնզե մեդալ էր նվաճել Ռոման Ամոյանը (55 կգ):
Այսօր` սեպտեմբերի 8-ին, մրցագորգ կելնի Հայաստանի վերջին` յոթերորդ պատվիրակ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ):
08.09.2010, 12:49
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր