Անկարան պետք է նոր ծանր որոշումներ կայացնի Իրանի շուրջ
Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայում կայանալիք ամենամյա զորավարժություններին չմասնակցելու մասին որոշումը հարցադրումներ է առաջացնում ՆԱՏՕ անդամ-երկրների միջև կապերի արդյունավետության մասին: Այդ կապերը փորձարկվում էին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների սառեցմամբ, ինչպես նաև` ՄԱԿ-ում Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Անկարայի բացասական քվեարկությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ Շտաբերի պետերի միակյալ հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մալլենը շաբաթվա վերջում հանդիպել էր Անկարյում իր թուրք գործընկեր գեներալ Իշիկ Կոնաշերի հետ և դրական էր արտահայտվել վերջին երկու տարվա ընթացքում երկրների փոխհարաբերությունների զարգացման մասին:
«Իհարկե, շատ բան է փոխվել` ավարտվել է Իարքում ամերիկյան առաքելությունը և Աֆղանստան հավելյալ ուժերի տեղակայումը: Դա երկու գործողություններ էին, որոնց համար և որոնց ընթացքում Թուրքիայի օգնությունը կենսական անհրաժեշտություն ուներ»,-ասել է նա: Բայց Միացյալ Նահանգները չեն օգտագործի թուրքական տարածքը զորքերի և սպառազինության դուրս բերման համար, թեև Անկարան դեմ չէր դրան:
Վերլուծաբանների կարծիքով` այսօր միայն խոսվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի մեջ հարաբերությունների մասին, քանի որ այլևս չկա մի իրավիճակ, երբ կողմերը ցուցաբերեն համընդհանուր գործընկերություն: Նրանք ստիպված են քննարկել յուրաքանչյուր համատեղ քայլ: Իսրայելի հետ հարաբերություններում ցայտուն է դարձել Թուրքիայի իսլամիզացվող արտաքին քաղաքականությունը, քանի որ ԱՄՆ այս երկու դաշնակիցների հարաբերությունները վատթարացել են Գազայի հատվածում պաղեստինիցիների դրության, ինչպես նաև` նրանց օգնության մեկնող նավախմբի գրոհի շուրջ:
Իսրայելի հասցեին Թուրքիայի վարչապետ Էրդողանի կոպիտ հայտարարություններից հետո, Վաշինգտոնը սկսել է մտահոգվել թուրքական արտաքին քաղաքականության ուղեծրով, առավել ևս` ՄԱԿ-ում Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեմ Անկարայի քվեարկությունից հետո:
Անցած ամիս Վաշինգտոն էին մեկնել թուրք բարձրաստիճան, որոնք պետք է հարթեին ստեղծված սուր անկյունները: Ըստ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սելիմ Էնելի` երկկողմ հարաբերությւոններում կարևորվում է նաև թուրք-ամերիկյան համագործակցությունն Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Բալկաններում:
Ըստ վերլուծաբանների` Աֆղանստանում Թուրքիայի հետ համագործակցությունը կարևոր է ԱՄՆ համար: Թուրքական ուժերը կարևոր դեր են կատարում աֆղանական բանակի և ոստիկանության վերապատսրատման գործում: Կարևոր է նաև այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ մահմեդական երկիրն է:
Անկարայի և Վաշինգտոնի միջև կնճռոտ հարցերից է նաև Թուրքիային ամերիկյան նոր զինատեսակների մատակարարման հարցը: Թուրքիան փորձում է համոզել Մաիցյալ Նահանգներին, որ զենքը` քուրդ անջատողականների դեմ պայքարի բանալին է: Ըստ վերլուծաբանների, եթե ԱՄՆ Կոնգրեսը որոշի արգելել Թուրքիային զենքի վաճառքը, դա կարող է մեծ հարված հասցնել երկկողմ հարաբերություններին` մեծացնելով հակաամերիկյան տրամադրությունները:
Թուրքիայի հանրային կարծիքի կարևորությունը կմեծանա խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես: Մինդեռ Եվրամիության և ԱՄՆ-ի ճնշումները կաճեն, և Անկարան պետք է նոր ծանր որոշումներ կայացնի Իրանի շուրջ, նշում է «Ամերիկայի ձայնը»:
08.09.2010, 11:27
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր