«Ավելի շատ կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում, քան կրճատում դրանք»
ՀՀ կառավարությունը, 2010 թ.-ի օգոստոսի 5-ի նիստում, ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հասատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որը հասարակական կազմակերպությունների մոտ անհանգստության առիթ է դարձել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսեցին նոր օրենքի և հատկապես վերահսկողական տեսչության ստեղծման մասին:
«Սպառողների շահերի պաշտպանության» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը նշեց, որ այդ որոշումը հիմնավորվում է նաև հակակոռուպցիոն ռազմավարության 65-րդ կետով, որում, սակայն, ըստ նրա, ոչինչ չի ասվում հասարակական կազմակերպությունների մասին, այլ միայն կուսակցությունների:
«Տեսչություններն ավելի շատ կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում, քան կրճատում դրանք»,- շեշտեց Աբգար Եղոյանը և հավելեց, որ քաղաքացիական հասարակությունը կողմ է կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը, բայց դրա ամենակարևոր գործոններից մեկը քաղաքացիական հասարակության ինստիտուտների ինքնակառավարման գործում պետական մարմինների միջամտության բացառումն է:
10.09.2010, 16:25
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր